Անձրևաորդի համար ամենասարսափելի գազանը, ամենազարհուրելի ոսոխը հավն է:
Գրողը տանի, տիկնայք և պարոնայք քաղաքագետներ, մասնագետ վերլուծաբաններ, թուրքագետներ և այլ կարկառուն հարցազրույցներ տվողներ, բավական է ձեզ անձրևաորդի տեղ դրած, Ալիև հավից սարսափելի, ինքնագլուխ ու հզոր ոսոխի կերպար կերտեք ու սարսափ ներարկեք հայի ողնաշարի մեջ...
Ալիևը, ձեր առաջին դեմքին հավասար գործիք է:
Մարիոնետ՝ նրա նման:
Եվ իմացեք՝ երկուսի ժամանակն էլ ավարտվում է:
Ալիևի ավարտը ավելի սարսափելի է լինելու, որովհետև
նա մնալու է Ադրբեջան կոնստրուկցիայի փլատակների տակ:
Բացեք սարսափից շլված ու մլար կապած ձեր աչքերը:
Տեսե՛ք, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչու է կատարվում...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ